Ադրբեջանն ու Թուրքիան ռազմածովային ուժերի համատեղ զորավարժություններ կանցկացնեն:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Զեքի Աքթուրքը:
Նրա խոսքով՝ զորավարժությունները տեղի կունենան նոյեմբերի 18-ից 29-ը Միջերկրական ծովում՝ Մուղլա նահանգի Ակսազ շրջանի ափերի մոտ։