Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայ...

Ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ  հայկական կողմի նոր առաջարկներին։ Այս մասին սեպտեմբերի 4-ին Երևանում տեղի ունեցած Միջազգային արբիտրաժային կոնֆերանսի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Իմ ունեցած տեղեկություններով դեռևս արձագանք չկա վերջին առաջարկի վերաբերյալ»,- ասաց Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Ադրբեջանը արձագանքել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ  Հայաստանի վերջերս փոխանցված առաջարկներին։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 25-ին տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ հայտնել էր, որ հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել  Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ  իր նոր առաջարկները։