Ադրբեջանն ու Հայաստանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ դրա մասին Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը հայտարարել է Մեծ Բրիտանիայի պետնախարար Սթիվեն Դաութիի հետ հանդիպմանը։
Միաժամանակ նա դարձյալ փորձել է ապատեղեկացնել միջազգային հանրությանը` հայտարարելով, թե«Հայաստանի Սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններ է պարունակում»։
Բայրամովը դա անվանել է խաղաղ գործընթացում առկա հիմնական խոչընդոտը ՝ ակնարկելով, որ Հայաստանը չի փոխում Սահմանադրությունը, հակառակ այն հանգամանքի, որ Սահմանադրությունը փոխել-չփոխելը Հայաստանի ներքին գործն է։