Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բելգիային և Նիդե...

Ադրբեջանը կտրուկ բողոք է հղել Բելգիային և Նիդերլանդներին՝ այդ երկրների խորհրդարանների կողմից ընդունված փաստաթղթերի կապակցությամբ, որոնք, ըստ Բաքվի, ուղղված են երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, ինչպես նաև վնասում են Հայաստանի հետ խաղաղ գործընթացին։

Ադրբեջանի ԱԳՆ-ի տվյալներով՝ Բելգիայի և Նիդերլանդների դեսպաններ՝ Ժյուլյեն դե Ֆրեպոն և Մարիան դե Յոնգ, առանձին-առանձին կանչվել են նախարարություն, որտեղ նրանց է փոխանցվել պաշտոնական բողոքը։

Հանդիպումների ընթացքում ադրբեջանական կողմը նշել է, որ 2026 թվականի ապրիլի 16-ին ընդունված այդ փաստաթղթերը հիմնված են «լիովին կեղծ և անհիմն գնահատականների» վրա և արտացոլում են հակաադրբեջանական կողմնակալություն, որը, ըստ նրանց, խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին։

Նշենք, որ օրերս Բելգիայի ներկայացուցիչների պալատը Հայաստանին աջակցող և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սատարող բանաձև է ընդունել: