Ադրբեջանում տեղի է ունեցել երկու երկրաշարժ

Ադրբեջանի Շամախի շրջանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել։

Այս մասին տեղեկացրել են տեղի լրատվամիջոցները՝ հղում կատարելով սեյսմոլոգիական ծառայության կենտրոնին։

Սկզբում տեղի է ունեցել 4,7 մագնիտուդով երկրաշարժ, իսկ ավելի ուշ՝ 3,3 մագնիտուդով։