Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել պաշտպանական արդյունաբերության նախարարությանն առընթեր «Ազերսիլահ պաշտպանական արդյունաբերության հոլդինգ» ՓԲԸ ստեղծելու մասին։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվել է, որ ՓԲԸ ստեղծման նպատակը «երկրի պաշտպանական արդյունաբերությունը արդի պայմաններին համապատասխանեցնելն է եւ բանակի ռազմատեխնիկական ապահովումը՝ ի հաշիվ ներքին արտադրության»։