Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփն այցելել է Լեռնային Ղարաբաղի` Բաքվի կողմից վերահսկվող տարածքներ։
ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ դեսպանը Twitter-ի իր էջում կիսվել է տպավորություններով. «Մենք շարունակում ենք միասին աշխատել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ Այս տարածաշրջանի տարածքների ականազերծման գործում մեր ցուցաբերած աջակցության չափն արդեն գերազանցել է մեկ միլիոն ֆունտ սթեռլինգը»։