
Ադրբեջանում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են օկուպացված Ստեփանակերտ ու Շուշի, այս մասին «X»-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը։
Դիվանագետների օդանավը վայրէջք է կատարել Վարանդայի (Ֆիզուլի) օդանավակայանում։ Թե որ երկրների դիվանագետներն են այցելել Արցախ, Ալիեւի օգնականը չի մանրամասնել։