Ադրբեջանում ավագ լեյտենանտը ինքնասպան է եղել

Ադրբեջանի զինդատախազությունը տեղեկություն է ստացել, որ ՊՆ N-ի զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Բանդալիև Էլսուն Գաբիլ օղլուն կրակել է ինքն իր վրա։

Ադրբեջանի ՊՆ-ից  ստացված տեղեկատվության հիման վրա՝ Տերտերի զինվորական դատախազության և ԱՀ Զինվորական դատախազության քրեական և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները զննել են դեպքի վայրն ու դիակը, առգրավել իրեղեն ապացույցները։