Առաջարկել են Ալիևին Խաղաղության Նոբելյան մրցա...

Ադրբեջանում առաջարկել են երկրի նախագահ Իլհամ Ալիևին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:

«Առաջարկում եմ Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրել նախագահ Իլհամ Ալիևին», - հայտարարել է Ադրբեջանի գրողների միության փոխնախագահ, գրող Չինգիզ Աբդուլաևը «Դասեր Նոբելյան մրցանակի ճանապարհին. առասպելներ, իրողություններ, հաջողություններ և մարտահրավերներ» վերտառությամբ համաժողովում։