Ադրբեջանն ու Հայաստանը ճիշտ քաղաքականություն են վարում՝ փորձելով համագործակցել բոլորի հետ իրենց ժողովուրդների բարօրության համար, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումից հետո անհրաժեշտ է տարածաշրջանի զարգացումը դիտարկել որպես միասնական տարածք։
«Մենք բոլորս պետք է միմյանց աջակցենք այն հարցերում, որոնք կարևոր են Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի համար։ Սա ներառում է մեր ինքնիշխանության ամրապնդումը և մեր ժողովրդի բարեկեցության բարելավումը», - հավելել է Պապուաշվիլին։



