
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ավագ խորհրդական Ուայեթ Թոլքիին և Բաքվում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնին։
Կողմերն անդրադարձել են Ադրբեջան-Միացյալ Նահանգներ հարաբերություններին, ռազմավարական գործընկերության հեռանկարին, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի: Քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և Վաշինգտոնյան համաձայնությունների կյանքի կոչման գործընթացը: