Ադրբեջանին նոր պատժամիջոցներ են սպառնում․ ԱՄՆ...

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամներ Դարել Իսսան և Գաս Բիլիրակիսը ներկայացրել են «Կովկասում լարվածության կանխարգելման և փոխգործակցության առաջխաղացման մասին» (Preventing Escalation and Advancing Caucasus Engagement Act - PEACE Act, H.R.5632) օրինագիծը, որով առաջարկվում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ Հայաստանի դեմ  նոր ագրեսիայի դեպքում:  

Օրինագիծն աջակցություն է հայտնում Հայաստանի ինքնիշխանությանը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խաղաղության նախաձեռնություններին: 

Առաջարկվող սանկցիաները ներառում են ադրբեջանական պաշտոնյաների ակտիվների սառեցում, վիզաների արգելք և ֆինանսական սահմանափակումներ այն օտարերկրյա բանկերի համար, որոնք գործարքներ են կատարում ադրբեջանական նավթի առևտուրը հեշտացնող ֆինանսական հաստատությունների հետ: 

Օրինագիծը նախատեսում է բացառություններ մարդասիրական օգնության և հիմնական ապրանքների համար և կգործի 7 տարի: 

Օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում 2025 թվականի սեպտեմբերի 30-ին և նույն օրը ուղարկվել է երեք Արտաքին հարաբերությունների, Արդարադատության և Ֆինանսական ծառայությունների հանձնաժողովներ: Օրինագիծը գտնվում է օրենսդրական գործընթացի սկզբնական փուլում և դեռ չի քննարկվել կոմիտեներում: Այն պետք է հաստատվի յուրաքանչյուր կոմիտեի կողմից, ապա անցնի Ներկայացուցիչների պալատի և Սենատի քվեարկությունները՝  նախքան ԱՄՆ նախագահի ստորագրությանը ներկայացվելը: