Ադրբեջանին կոչ ենք անում պաշտպանել իր քաղաքաց...

Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի խթանմանը:Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ Ադրբեջանին կոչ է արել պաշտպանել իր քաղաքացիների իրավունքները: «Ադրբեջանին կոչ ենք անում պաշտպանել իր քաղաքացիների, այդ թվում՝ Գուբադ Իբադօղլուի մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները՝ սեփական Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան»,- ճեպազրույցի ընթացքում ասել է Միլլերը: