Ադրբեջանից Հայաստան վերադարձած ութ գերիները հ...

Այսօր Ադրբեջանից Հայաստան վերադարձած ութ ռազմագերիներն այս պահին հարցաքննվում են, Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի բաժնից։

Հայրենադարձվածները ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչությունում են։

Փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերի է վերադարձել հայրենիք։

ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է նրանց անունները.
 
Տարզյան Սարգիս
Բալայան Վարդգես
Պետրոսյան Արմեն
Բաբայան Արթուր
Սարգսյան Հմայակ
Գալոյան Գուրգեն
Կյուրեղյան Գրիգոր
Մալոյան Վաղարշակ