Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել...
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
 
Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:
 
Հայկական կողմից կորուստներ չկան: