Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 21-ին՝ ժամը 22:45-ին, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 22-ի ժամը 09:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:



