Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 12-ին ժամը 14:35-ի սահմաններում հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Այս մասին տեղեկանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից: Այլ մանրամասներ չի նշվում: