
Կրեմլը մտահոգված է տարածաշրջանում կտրուկ էսկալացիայով, այժմ գլխավորը Երևանին և Բաքվին համոզելն է հրաժարվել ուժային մեթոդներից և կոչ է անում կողմերին հետևել նախկինում ստորագրված եռակողմ փաստաթղթերին։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ադրբեջանի զինված ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն տարածաշրջանում խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար»,-նշել է նա։
Կրեմլի խոսնակը վստահեցրել է, որ ռուս զինվորականները կապի մեջ են հայկական և ադրբեջանական կողմերի հետ, և հնարավոր են շփումներ ամենաբարձր մակարդակով։
«Ղարաբաղում ռուսական կոնտինգենտի ավելացման հնարավորության մասին. նման որոշումները ձևակերպվում են զինվորականների կողմից, և դա համաձայնեցված է բոլոր կողմերի հետ»,-ընդգծել է Պեսկովը։
Նրա խոսքով, հնարավորություն կա խնդրի քաղաքական և դիվանագիտական լուծմանը հասնելու համար։