Ադրբեջանի զինված ուժերը բերվել են թիվ մեկ պատ...

Ադրբեջանի զինված ուժերը, պաշտպանության նախարարությունը, պետական սահմանապահ ծառայությունը և հատուկ նշանակության ուժերի մյուս ստորաբաժանումները բերվել են թիվ մեկ պատրաստվածության մակարդակի։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մեր զինված ուժերը, պաշտպանության նախարարությունը, պետական սահմանապահ ծառայությունը, հատուկ նշանակության ուժերի մյուս ստորաբաժանումները բերվել են թիվ մեկ պատրաստվածության մակարդակի»,- հայտարարել է Ալիևը։

Ավելի վաղ Ադրբեջան արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները Իրանին մեղադրել էին Նախիջևանի օդանավակայանին և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ԱԹՍ-ներով հարվածներ հասցնելու մեջ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն էր կանչվել այդ երկրում Իրանի դեսպանը, իսկ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «Ադրբեջանի դեմ հարձակումներն անպատասխան չեն մնա»։ 

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում հերքել էր Թեհրանի առնչությունը Նախիջևանի օդանավակայանի վրա ԱԹՍ-ներով գրոհին։

«Ադրբեջանը վճռականորեն դատապարտում է այս կեղտոտ ահաբեկչական ակտը։ Դա իրագործողները պետք է անհապաղ պատասխանատվության ենթարկվեն։ Իրանական կողմը պետք է պարզաբանումներ տա Ադրբեջանին, իսկ այն անձինք, որոնք իրականացրել են այս ահաբեկչական ակտը, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Մենք չենք պատրաստվում համակերպվել Ադրբեջանի դեմ այս անհիմն ահաբեկչական ակտի և ագրեսիայի հետ։ Մեր զինված ուժերին հանձնարարվել է նախապատրաստվել և իրականացնել պատասխան միջոցներ»,- հայտարարել է Ալիևը անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։