Ադրբեջանի զինծառայողները մեկնել են Թուրքիա

Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված ռազմական կրթության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում, համակցված բանակի զինծառայողների հերթական խումբը մեկնել է Թուրքիայի Իսպարտա քաղաք՝ մասնակցելու «լեռնային կոմանդոսի» դասընթացներին, հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

«Լեռնային կոմանդոսի դպրոցի և ուսումնական կենտրոնի ղեկավարությամբ անցկացվող դասընթացի ընթացքում զինծառայողները կտիրապետեն տարբեր պայմաններում ցերեկը և գիշերը կիրառելի ժամանակակից մարտական ​​մեթոդներին, ինչպես նաև կստանան գիտելիքներ նոր տեխնոլոգիաների հնարավորությունների մասին։

Նշենք, որ դասընթացի հիմնական նպատակն է էլ ավելի կատարելագործել կոմանդոսի ստորաբաժանումների մարտական ​​հմտությունները և բարձրացնել անձնակազմի պրոֆեսիոնալիզմի մակարդակը»,- ասված է հաղորդագրության մեջ։