Ադրբեջանի, Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահնե...

Բաքվում կայացել է Ադրբեջանի, Ղազախստանի և Ուզբեկստանի ղեկավարների հանդիպումը։ Դրա ընթացքում նախագահները համաձայնագիր են ստորագրել երեք երկրների կառավարությունների միջև Կասպից ծովի երկայնքով կանաչ էներգիայի զարգացման և փոխանցման գործում ռազմավարական գործընկերության մասին։

«Նախագիծը նաև կկապվի Սև ծովի հատակի երկայնքով էներգետիկ մալուխին», - ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Պետությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել նաև «Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունների միջև կանաչ էներգիայի զարգացման և փոխանցման ոլորտում համագործակցության գործադիր ծրագրի» ստորագրման արարողությունը։