Ադրբեջանի տարածքով բեռների տարանցումը շարունա...

Ադրբեջանի տարածքով Հայաստան բերվող ապրանքի նոր խմբաքանակ կա, ճանապարհին է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Հարցին՝ որտեղից է այն գալիս, նախարարը պատասխանել է՝ կհասնի, ես տոննաներով կհրապարակեմ, այս պահին դրանից ավել բան չեմ կարող ասել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Ռուսաստանից ցորենի առաջին խմբաքանակը Ադրբեջանի տարածքով հասել է Հայաստան: Իսկ ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Ղազախական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։