Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը հանդիպել...

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ով այցով գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում՝ մասնակցելու «Dubai Airshow 2023» միջազգային ցուցահանդեսին, հանդիպել է Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Գիդո Կրոզետտոյի հետ։ Այդ մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Իտալիայի միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։
Ըստ տեղեկության, կողմերն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։