Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին...

Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, այցով գտնվում է Երևանում: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանում այսօր ադրբեջանական ինքնաթիռ է վայրէջք կատարել։ Քաղավիացիայի կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել են, որ ինքնաթիռով ադրբեջանական պատվիրակություն է ժամանել Երևան, սակայն այլ մանրամասներ չեն հայտնել: