Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։ Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ դրա մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
«Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հրավերով եղբայրական երկիր կատարած աշխատանքային այցի և «Բարձր մակարդակի դիտորդների օրը»՝ «EFES-2024» բազմազգ զորավարժությունների շրջանակում նախատեսվում են մի շարք հանդիպումներ Ադրբեջանի ՊՆ ղեկավարության և մասնակցությամբ», հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները: