Ադրբեջանի նախարարների կաբինետում տեղի կունենա...

Ադրբեջանի նախարարների կաբինետում տեղի կունենա հատուկ նիստ՝ նվիրված Իլհամ Ալիևի Վաշինգտոն այցին;

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, նիստը կկայանա այսօր:

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի համատեղ Հռչակագիրը` Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: