Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Մեծ Բրիտանիայի պաշտոնատար անձանց հետ քննարկել է երկրների երկկողմ հարաբերությունները, տեղեկացրել է Trend-ը։
«Աշխատանքային այցի ընթացքում Էլչին Ամիրբեկովը հանդիպել է Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության գծով խորհրդական Թիմ Բարոուի, նախարար Սթիվ Դաութիի, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամների եւ բարձրաստիճան այլ անձանց հետ, որպեսզի քննարկի երկկող հարաբերությունները Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ։ Նա նաեւ ելույթ է ունեցել Չաթեմ Հաուսում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացի կարգավիճակի եւ COP29-ի մասին»,- գրել է Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը X սոցցանցի իր էջում։