Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններ...

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը ժամանել է Թեհրան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով IRNA-ին։

Տեղեկատվության համաձայն՝ Խալաֆ Խալաֆովը կհանդիպի իրանցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ և նրանց հետ կքննարկի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Թե կոնկրետ ում հետ է հանդիպելու Խալաֆ Խալաֆովըչի հաղորդվում։ Հատկանշական էոր այցի մասին պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա։

Ադրբեջանական լրատվամիջոցները Խալաֆովի այցը Թեհրան կապում են Հայաստանի անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանի այցի հետ։