Ադրբեջանի նպատակն է Արցախին հասցնել հնարավորինս շատ վնաս՝ առաջնահերթ նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, վերջիններիս ուղղությամբ արգելված զինատեսակներով զինված հարձակումները կրում են թիրախային բնույթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Ակնհայտ է, որ խոսքը թիրախային զինված հարձակումների մասին է՝ թե Արցախի, թե Հայաստանի խաղաղ բնակավայրերի նկատմամբ, խոսքը մտադրված թիրախային հարվածներ հասցնելու մասին է: Հատկապես Արցախի դեպքում դա առավել քան ակներև է, մտադրությունն է հասցնել այնքան վնաս, որքան հնարավոր է՝ հենց առաջնահերթ նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ»,-ասաց ՄԻՊ-ը:
ՄԻՊ-ն ուշադրության ներքո է պահում նաև Հայաստանի խաղաղ բնակավայրերի նկատմամբ հարձակումները: Երկու մարզի բնակավայրերի ուղղությամբ կատարվում են զինված, հրթիռային հարձակումներ: Խոսքը հենց առաջին օրերից Գեղարքունիքի մարզի խաղաղ բնակավայրերի, գյուղերի նկատմամբ հարձակումների և Սյունիքի մարզի Երիցվանք, Արծվանիստ, նաև Դավիթ Բեկ, Ագարակ գյուղերի նկատմամբ հարձակումների մասին է:
Մանրամասն՝ «Արմենպրես»-ում։



