ԱԺ-ում ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով խաղաղության պայմանագրին, նշել է, որ տարբեր միջնորդություններ կան, բայց Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հիմնական դերակատարը շարունակում է մնալ Ռուսաստանը:
«Ինչ-որ հարցեր կան, որ անմիջականորեն Արցախի իշխանություններն են մասնակցում ու խոսում, դրանք մասնավորապես ԼՂ-ին վերաբերող հարցերն են: Պայմանագրերի առաջարկները փոխանակվում են տարբեր խողովակներով, հիմնական ճանապարհը ռուսական կողմի միջոցով փոխանակումն է: Հիմնական դերակատարը շարունակում է մնալ Ռուսաստանը»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
Նա նկատել է, որ ԱՄՆ-ն ևս բավական ակտիվ է:



