Ադրբեջանի հասցեին ԵՄ-ի կողմից անընդհատ հնչում...

Ադրբեջանի հասցեին ԵՄ-ի կողմից անընդհատ հնչում են մեղադրանքներ, վիրավորանքներ եւ սուտ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ալիեւը Եվրախորհրդարանի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ:

«Ես նույնիսկ մոռացել եմ Եվրախորհրդարանի հակաադրբեջանական բանաձևերի թիվը:  Հնարավոր է, որ դրանք ավելի քան 10-ն են» - նշել է Ալիևը:

Հիշեցնենք՝ մարտին Եվրախորհրդարանը բանաձեւ ընդունեց, որը «դատապարտում է Ադրբեջանի կողմից Ղարաբաղում հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը»: