Ադրբեջանի գլխավոր դատախազը մեղադրել է Հայաստա...

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը գլխավոր դատախազության ընդլայնված կոլեգիայի նիստում նոր մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին.

«Հայաստանը հրաժարվում է տեղեկություն տրամադրել Ադրբեջանի անհետ կորած քաղաքացիների մասին։ Ինչպես ականների դեպքում, հայկական կողմը խուսափում է համագործակցությունից և հրաժարվում է համապատասխան տեղեկատվություն տրամադրել», - հայտարարել է Ալիևը։