Ադրբեջանի և Թուրքիայի միջև փոխվստահության և ա...

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մայիսի 28-ին հանդիպել է աշխատանքային այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ, հայտնում է երկրի ՊՆ-ն։

Հանդիպմանը վստահություն է հայտնվել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև փոխվստահության և աջակցության վրա հիմնված համագործակցությունը կշարունակի հաջող զարգանալ։ Նշվել է, որ Բաքվի և Անկարայի միջև ռազմավարական դաշինքը կառուցված է բարեկամական և եղբայրական կապերի վրա։

Հանդիպմանը քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները և կարևորվել այս ոլորտում իրականացվող աշխատանքների հետագա ընդլայնումը։