Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները քննա...

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հաքան Ֆիդանի միջև։

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ նախարարները քննարկել են երկու երկրների միջև երկկողմ դաշնակցային հարաբերությունների տարբեր ասպեկտների ուղղությամբ կատարված աշխատանքները:

Բացի այդ, քննարկվել են Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի նախապատրաստման հարցերը։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։