Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել։
Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանը և Ջեյհուն Բայրամովը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում մի շարք այլ թեմաների հետ միասին քննարկել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում է APA գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրությանը։
Վերջին անգամ Ադրբեջանի և Թուրքիայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսով զրուցել էին նախորդ շաբաթ։



