Իրանի տարածքային ջրերում՝ Կասպից ծովում, անցկացվել են «ԱԶԻՐԵՔՍ-2024» համատեղ մարտավարական զորավարժություններ՝ Ադրբեջանի և Իրանի ռազմածովային ուժերի մի խումբ զինծառայողների և նավերի մասնակցությամբ։
Ինչպես հաղորդում է АПА-ն, այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Նախ ներկայացվել է ճեպազրույց զորավարժության նպատակի վերաբերյալ՝ նվիրված ծովում որոնողափրկարարական աշխատանքներին և կատարվող անելիքներին, և տեղի են ունեցել փոխադարձ քննարկումներ։
Միջոցներ են ձեռնարկվել փրկարարական և բժշկական միջոցառումների, որոնողափրկարարական աշխատանքների իրականացման և նավի անվտանգության ապահովման ուղղությամբ նավաբեկության դեպքում։