Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Իրանի ԱԳՆ ղեկավար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հանդիպել են Դուշանբեում՝ «Ասիայի սիրտը, Ստամբուլյան գործընթաց» 9-րդ նախարարական համաժողովի շրջանակներում, հայտնում է minval.az-ը: Տեղեկության համաձայն՝ հանդիպման ընթացքում կողմերը ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև տարածաշրջանում առկա իրավիճակը:



