Ադրբեջանի դպրոցներից մեկում երեխաներին դասի ժ...

Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը գրում է.

Ադրբեջանի դպրոցներից մեկում երեխաներին դասի ժամանակ ատելության հերթական դոզան են ներարկել…

«Ուսուցչուհին» սովորեցնում է երեխաներին, որ իրենք բոլորը թուրքեր են, որ թուրքի միակ ընկերը թուրք են, որ Ադրբեջանի մայրաքաղաքը Թավրիզն է: Ուսուցչուհու խոսքից ընկալելի է, որ ադրբեջանցի պանթյուրքիստերը սահման են գծում «թուրք» և «թյուրք» հասկացությունների միջև՝ Թուրքիայի կողմից Ադրբեջանի կլանումը արդարացնելու համար: Հ.Գ. Խնդրին նայեք մեր՝հայկական, պրիզմայով. արդյո՞ք ադրբեջանցին կամ թուրքը ցանկանում է մեզ հետ խաղաղ ապրել: Միայն միամիտները կկարծեն, որ այո…ինքերդ ձեզ հարց տվեք՝ ցանկանու՞մ եք կրկին ցեղասպանվել: