Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է ԱՄՆ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին։

Այս մասին,  հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Այցի ընթացքում Բայրամովը կմասնակցի նստաշրջանի շրջանակներում անցկացվող միջոցառումներին, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ կունենա օտարերկրյա պաշտոնյաների հետ։