Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի պետքարտուղար Լիվիա Լեուի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Բաքուն խաղաղության պայմանագրի տարրեր է հանձնել Երևանին, հայտնում է РИА Новости-ն՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը հղումով։
Հանդիպման ընթացքում Բայրամովն ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման և հետհակամարտային շրջանում խաղաղության պայմանագրի ստորագրման վրա ջանքերի կենտրոնացման կարևորությունը, նշվել է, որ պայմանագրի տարրերը ներկայացվել են հայկական կողմին։