Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Կապան – Հադրութ...

Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող երրորդ ճանապարհի կառուցման մասին հայտարարությանը, պնդելով, որ այդպիսով «Երևանը մտադիր է ամրապնդել ստատուս-քվոն, խաթարել հակամարտության խաղաղ կարգավորումը և բռնակցել Ադրբեջանի օկուպացված տարածքները»:

Վկայակոչելով ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության ծավալուն հայտարարությունը՝ «Թուրան» գործակալությունը հայտնում է, որ պաշտոնական Բաքուն կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին «առանձնահատուկ ուշադրություն դարձնել օկուպացված տարածքներում բանակցային գործընթացը լրջորեն վնասող գործընթացին»:

«Հնարավոր հետևանքների ողջ պատասխանատվությունը Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա է», - նաև ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում: