Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Թուրքիա

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 17-ին աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Այցի շրջանակներում նախատեսվում է Բայրամովի մասնակցությունը և ելույթը «3+3» ձևաչափով հանդիպմանը, որը կկայանա հոկտեմբերի 18-ին Ստամբուլում։ Այցի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ։

3+3 ձևաչափով հանդիպմանն իր մասնակցությունը հաստատել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը