Արցախում պահվող ադրբեջանցի դիվերսանտների և Ադրբեջանում գտվող հայ պատանդների հարազատները առաջիկայում կարող են փոխադարձ այցեր կատարել ու տեսակցել իրենց ազգականներին : «Ազատության» հետ զրույցում այս մասին ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը՝ հավելելով, որ պաշտոնական Ստեփանակերտն իր համաձայնությունն արդեն տվել է։



