Ադրբեջանական ԶՈւ խմբերը գտնվում են Ջերմուկի մ...

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այժմ Ջերմուկում են` ծանոթանալու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքներին:

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը դեսպանների հետ հանդպմանն ասաց, թե այս հատվածում հակառակորդը իր գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ։

«Հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատաով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ», - հայտարարեց ԳՇ պետը։

ԳՇ պետի խոսքով՝ ներկա դրությամբ՝ Ադրբեջանի զինված ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կիլոմետր հեռավորության վրա։