«Ադեկվադ» ՀԿ-ն դառնում է կուսակցություն: Այսօր տեղի է ունեցել կուսակցության հիմնադիր համագումարը, որի ընթացքում հաստատվել է կուսակցության կանոնադրությունը, ծրագիրը և ընտրվել է նախագահը: Այդ պաշտոնը զբաղեցնելու է Արթուր Դանիելյանը, որը ղեկավարում էր նաև նույնանուն հասարակական կազմակերպությունը:
Նրա խոսքով՝ «Ադեկվադ» կուսակցությունը չի ստեղծվում, որ մասնակցի հերթական ընտրություններին:«Մենք այստեղ հավաքվել ենք, որ Հայաստանում գրանցենք հերթական, այս պահի դրությամբ 109-րդ կուսակցությունը: Ինչու եմ ասում՝ այս պահի դրությամբ, որովհետև օրական 2 կուսակցություն գրանցվում է վերջերս»,- իր ելույթում հայտարարել է Արթուր Դանիելյանը:



