«Ադեկվադ» կուսակցության 13 անդամ բերման է ենթ...

Այսօր «Ադեկվադ» կուսակցության 13 անդամ բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին: Այս մասին Politik.am-ը տեղեկացավ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արթուր Դանիելյանից:

Politik.am-ը զրուցել է Արթուր Դանիելյանի հետ հասկանալու համար, թե ի՞նչ հիմքով է ոստիկանությունը նրանց բերման ենթարկել: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ իրենց թիմակիցները հրավիրվել են ոստիկանություն բացատրություն տալու, քանի որ ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ իրենք ահաբեկում են քաղաքացիերին.«Մենք քաղաքում զբոսնում էինք և մեզ բերման են ենթարկել, քանի որ ըստ իրենց մենք ահաբեկում ենք քաղաքացիներին և վախի մթնոլորտ են տարածում ու քաղաքացիները ահազանգել են ոստիկանություն:Մենք հրաժարվել ենք բացատրություն տալուց ոստիկանությունում, բայց միառժամանակ պահանջել ենք, որպեսզի ստուգվի ահազանգի իսկությունը: Հստակ է, որ այն պայմանավորված է մեր քաղաքական գործունեությամբ և ուղղորդված է անձամբ վարչապետ Փաշինյանի կողմից: Եթե հիշում եք կառավարության վերջին նիստի ժամանակ նա իրավապահներին և քաղաքացիներին ուղղորդեց սևազգեստ քաղաքացիների դեմ»,-ասաց մեր զրուցակիցը: