
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Սմիթն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։
«Այսօր Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է, երբ ոգեկոչում ենք բռնի հարձակումների ժամանակ կորսված 1.5 միլիոն զոհերի հիշատակը: Մեր շրջանը տուն է ուժեղ ամերիկահայ համայնքի համար, և այս օրը նրանք մեր մտքերում են, ինչպես բոլոր հայերը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Ադամ Սմիթը: