Աբու Դաբիում անօդաչու թռչող սարքի բեկորներից...

Աբու Դաբիի իշխանությունները հայտնել են, որ հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից անօդաչու թռչող սարքերի հաջող որսալուց հետո երկու վայրում բեկորներ են ընկնել, որի հետևանքով 6 մարդ է վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Աբու Դաբիի լրատվական գրասենյակը։

«Միջադեպի հետևանքով Պակիստանի և Նեպալի վեց քաղաքացի ստացել է թեթև և միջին ծանրության վնասվածքներ», - նշված է հաղորդագրության մեջ։

Գրասենյակը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաքի ICAD II արդյունաբերական գոտում։ Այն գտնվում է ալ-Դաֆրա ավիաբազայի մոտ, որտեղ տեղակայված են ամերիկյան ուժերը։

Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները և Իսրայելը «կանխարգելիչ» ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ: Սպիտակ տունը հարձակումը հիմնավորել է Թեհրանից բխող հրթիռային և միջուկային սպառնալիքներով:

Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ հարձակումներ է իրականացնելու Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաների վրա՝ ի պատասպան ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սկսված ռազմական գործողությունների։