«Աբրահամ Լինքոլն» ավիակիրը հարձակման է ենթարկ...

Իրանական զինուժը թևավոր հրթիռների կիրառմամբ հարձակվել է ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիր խմբի վրա։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին։

«CVN-72 ավիակիր խմբի տեղակայման վայրը Հնդկական օվկիանոսում ենթարկվել է հարձակման, որի ընթացքում կիրառվել են մեծ հեռահարության թևավոր հրթիռներ»,- ասվում է ԻՀՊԿ հայտարարության մեջ։